Пятница
27.06.2025
06:30


Форма входа

Приветствую Вас Гость | RSS
Мой сайт
Главная Регистрация Вход
Главная » 2011 » Сентябрь » 24 » Աֆորիզմներ
18:00
Աֆորիզմներ


*Բարի գործերի հիշատակը պահպանելու ամենալավ եղանակը դրանք կրկնելն է:   

*Ով անշնորհք ձեռքով ճանկում է վարդը, թող
չգանգատվի, թե փշերը իրեն ծակում են:  

*Ճշմարիտ առատաձեռն նա է, ով տալիս է նրանից,
 ինչն անձամբ իրեն է պատկանում:  
 
*Միջակ մտքի տեր մարդիկ սովորաբար դատապարտում
են, այն ամենը, ինչ վեր է նրանց կարողությունից:   

*Ամեն ոք դժբախտ է ուղիղ այնքան, որքան նա իրեն դժվախտ է համարում:   

*Աշխարհը միանգամայն այլ կերպ կերևա, եթե նայես
նրան ոչ միայն քո կտուրից:  

 *Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե այն հանդես
չգար բարիքի անվան տակ:   

*Աղքատության պատճառը հաճախ ազնվությունն է:   

*Ամենաբարձր գնահատականը, որին կարող է
արժանի
լինել միայն անձնական կյանքում առաքինի մարդը,
 իր ծառաների հավանությունն է:   

*Մարդիկ ճանաչվում են վեճի մեջ և ճանապարհին:   

*Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել
նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:



Категория: Աֆորիզմներ | Просмотров: 1337 | Добавил: Dav | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Àäàïòàöèÿ îò uTemplate