Суббота
08.11.2025
01:04


Форма входа

Приветствую Вас Гость | RSS
Мой сайт
Главная Регистрация Вход
Главная » 2011 » Октябрь » 3 » Բաքվում հարձակվել են հայ բռնցքամարտիկների վրա
17:25
Բաքվում հարձակվել են հայ բռնցքամարտիկների վրա

Բաքվում անցկացվող բռնցքամարտի աշխարհի
 առաջնությանը մասնակցող հայ մարզիկները
հարձակման են ենթարկվել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանկան
qafqazinfo.az կայքը, այսպես կոչված
«Ղարաբաղի ազատագրման
կազմակերպության» ակտիվիստները, ներխուժելով
 Հ. Ալիեւի անվան մարզական համալիր, սկսել են
 քարեր նետել հայ մարզիկների վրա:

Սպասելով հայ մարզիկի ելույթին` նրանք
սկսել են բղավել «Հայեր, հեռացեք»,
«Ղարաբաղ կամ մահ», «Ամոթ հրավիրողներին»
եւ քարեր են նետել ռինգ: Մրցամարտը
դադարեցվել է, հայ բռնցքամարտիկը,
մրցավարական կազմը լքել են դահլիճը:
 Կազմակերպության ղեկավար Ակիֆ Նաղին
(լուսանկարում) հայտարարել է, որ իրենք
մի քանի օր նախապատրաստվել են այդ
ակցիային, որի նպատակը մրցամարտին
հայ մարզիկների մասնակցությանը խոչընդոտելն է:

Նշվում է, որ հայ մարզիկների մասնակցությամբ
բոլոր մրցելույթները տեղի են ունենում
տրիբունաների աննախադեպ ճնշման ներքո,
 որն արտահայտվում է սուլոցներով եւ
վիրավորական արտահայտություններ բղավելով:
Մրցաշարի առաջին իսկ օրը Ակիֆ Նաղիի
կազմակերպությունը բողոքի ակցիա է կազմակերպել
 ընդդեմ հայ մարզիկների մասնակցության,
հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս»
 թերթի տեղեկատվական կենտրոնը:

Անվտանգության նկատառումներից ելնելով`
 Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների
 մարզիկները տեղակայվել են մյուս մասնակիցներից
 առանձին` հատուկ պահպանվող բազայում:
Категория: Նյութեր | Просмотров: 707 | Добавил: karinka | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Àäàïòàöèÿ îò uTemplate