| Понедельник 16.03.2026 14:54
|
Приветствую Вас Гость | RSS | ||
| Мой сайт | |||
Главная Регистрация Вход |
02:10 Google-ում «պոռնո» բառը ամենաշատը փնտրում են հայերը | |
![]() Օրեցօր ինտերներում հսկայածավալ տեղեկատվության ավելացմանը զուգահեռ ավելանում է նաեւ պոռնոգրաֆիկ բովանդակության նյութերի թիվը։ Հայաստանցիներն սկսել են ավելի ու ավելի շատ Google-ում փնտրել «պոռնո» բառը։ Google-ի վիճակագրության համաձայն՝ 2004-ից մինչ օրս «porno» բառի որոնողական հարցումների աճի միտումներով Հայաստանը ստացել է 100 ցուցանիշը: Ցուցանիշն ամենաբարձրն է Google Trends-ում: Երկրորդ տեղում է Թուրքիան` 87 ցուցանիշով: Ստորեւ ներկայացնում ենք Google Trends-ում «Porno» բառի որոնման պատկերն ըստ երկրների. 1. Հայաստան – 100 Նշենք, սակայն, որ «պոռնո» բառի անգլերեն (porn) ճիշտ տարբերակի լրացման դեպքում սեքսի տարատեսակ դրսեւորումներով հետաքրքրված երկրների ցուցակը գլխավորում է Իռլանդիան։ Այստեղ բազմաթիվ պատճառներ կարող են լինել, այդ թվում նաեւ այն, որ հայտնի «Վիագրա» դեղամիջոցի գործարանը գտնվում է այս երկրում։ Հատկանշական է, որ «porn» քիվորդով Հայաստանը Google-ում 2011 թ. հունվար- փետրվարին զրոյական ակտիվություն ունի, ինչը բացահայտում է զավեշտալի իրականությունը. Հայաստանում շատ են պոռնոյով հետաքրքրվողները, բայց քիչ են բառի ուղղագրությունն իմացողները։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |