| Четверг 19.03.2026 02:14
|
Приветствую Вас Гость | RSS | ||
| Мой сайт | |||
Главная Регистрация Вход |
01:31 Ինչ է ստանում կինը սեքսի դիմաց | |
Սեռերի
հավասարությունը, հանուն որի կանայք ոչ առաջին դարն է, ինչ պայքարում են,
ձեռնտու է տղամարդկանց, քանի որ դրա շնորհիվ նրանք կարող են ավելի շատ
զբաղվել սեքսով:Սա է վկայում The Journal of Social Psychology գիտական հանդեսում հրապարակված հետազոտության հիմնական եզրահանգումը: Փորձագիտական աշխատանքները ղեկավարել է ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի աշխատակից Ռոյ Բաումեյստերը, փոխանցում է NEWSru.com-ը: USA Today ամսագրին տված հարցազրույցում Բաումեյսերը մեկնաբանել է . «Կանացի սեքսուալությունը յուրատեսակ արժեք է, մինչդեռ տղամարդկանց սեքսուալությունն այդպիսին չէ: Կանայք սեքսի դիմաց կարող են ստանալ ուշադրություն, աշխատանքում առաջընթաց, գումար և այլն: Գաղափարն այն է, որ տղամարդիկ, որպես կանոն, ավելի շատ սեքսի պահանջ ունեն, քան կանայք, և հարաբերություններում սեքսը լինում է այն ժամանակ, երբ կինն է որոշում»: Բաումեյստերը նշել է, որ « այստեղ գործում է առաջարկի և պահանջարկի օրենքը` չափազանց ոչ ռոմանտիկ մի տեսություն»: «Եթե կինը քիչ հնարավորություն ունի ինքնուրույն վաստակելու, ապա նա հետաքրքրված է որքան հնարավոր է բարձրացնելու սեքսի արժեքը: Սեքսն այն գլխավորն է, ինչ կինը կարող է առաջարկել»,-պարզաբանել է հետազոտողը: Հետազոտության մեջ օգտագործվել են 37 երկրից տվյալներ, համացանցի միջոցով միջազգային հարցման է ենթարկվել 317 հազար մարդ: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |