Пятница
27.06.2025
07:59


Форма входа

Приветствую Вас Гость | RSS
Мой сайт
Главная Регистрация Вход
Главная » 2011 » Октябрь » 16 » Ինձ հարազատ բանաստեղծություների շարքեր……..
01:27
Ինձ հարազատ բանաստեղծություների շարքեր……..


Մենք ամեն ինչ արեցինք
Շտապելով ու փութով,
Բան չտեսանք, սիրելի՛ս,
Բայց հուսացինք, թե շուտով
Սերն ամեն ինչ կհաղթի,
Լավ կընթանա ամեն ինչ…
Չէ՜, սնեցինք մեզ սուտով…
Դու տեսնում ես, իմ անգի՜ն,
Երազանքը մեր փարթամ
Հիմա դարձել է անշուք,
Հիմա դարձել է տարտամ,
Նա մի ստվեր է թվում,
Բայց մի ստվեր՝ ետևում,
Որից պրծու՜մ էլ չկա -
Մեզ է անվերջ հետևում…

Մենք իրար ձեռք չսեղմեցինք
Եվ չասեցինք իրար անուն,
Լոկ ժպտացիր դու գեղեցիկ,
Ես հայացքով ողջունեցի,
Ե՞րբ են այդպես ծանոթանում:

Մենք իրար ձեռք չսեղմեցինք,
Բայց ծանոթ ենք իրար արդեն,
Դու իմ երազն ես գեղեցիկ,
Որ իմ ձեռքով ստեղծեցի,
Բայց չեմ կարող ձեռքով քանդել:

Վաղուց արդեն ծանոթ անուն
Ու սիրելի դեմք ես դարձել,
Որ վայելքներ է խոստանում,
Աչքով կանչում, ձեռքով վանում,
Ուզում է ինձ քաղցր տանջել:

Ես ուրիշին եմ պատկանում,
Դրա համար օտար եմ քեզ,
Դրա համար ես ինձ վանում,
Այդ է գոնե խոստովանում
Հայացքը քո պարզ ու անկեղծ…

…Ծանոթներ ենք ապօրինի,
Չսեղմեցինք մենք իրար ձեռք,
Բայց ե՛կ, այսօր մի վարանի,
Սեղմենք իրար մի գրկի մեջ,
Ծանոթանանք այսօր նորից
Օրինաբա՜ր, ապօրինի՜…


Որտեղ ես այժմ, հեռավոր իմ վիթ,
Արդյոք զգու՞մ ես, որ ինչ-որ մի սիրտ
Այրվում քեզ համար, մոխրանում տխուր,
Նորից է ծնվում կարոտից վճիտ,-
Նորից այրվելով սպասում գալուդ,
Նորից է կանչում և ձեզ, իմ հույսեր,
Եվ ձեզ, երազներ, ետ բերեք անսուտ
Իմ ջահելության ցնորքն անստվեր…

Категория: Բանաստեղծություններ | Просмотров: 873 | Добавил: Dav | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Àäàïòàöèÿ îò uTemplate